Աճառյան փողոցում Honda-ն բախվել է մայթեզրին, ապա գովազդային վահանակին ու շրջվել. կա 1 զոհ, 2 վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 3-ին, ժամը 23:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Ֆորա» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 23-ամյա Արտաշես Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել մայթեզրին, այնուհետեւ գովազդային վահանակին եւ շրջվել:

Փրկարարներն ուղեւորին՝ 27-ամյա Դավթի Մաթեւոսյանին, մոտեցրել են դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաներից մեկին, ով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. վերջինս մահացած է եղել:

Ուղեւորը՝ 25-ամյա Դավիթ Կ.-ն, հոսպիտալացվել է, իսկ վարորդը տեղափոխվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ,  որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ եւ ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել ավտոմեքենան:

ԱՎԵԼԻՆ