Քաղաքապետարանը հրապարակել է աշխատակիցների պարգևավճարների և 13–րդ աշխատավարձերի չափերը

Քաղաքապետարանը հրապարակել է աշխատակիցների պարգևավճարների և 13–րդ աշխատավարձերի չափերը

17:18 1 Փտր, 2019

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2018 թվականին դեկտեմբերին 13-րդ աշխատավարձ և պարգևավճար ստացած քաղաքապետարանի 432 աշխատակիցների ամբողջական ցանկը։ Երեք ամենաբարձր պարգևավճարները. ըստ այդմ՝ վարչության պետ Արմեն Հարությունյանը ստացել է 2.2 մլն (2.222.200.000) դրամ և 13–րդ աշխատավարձ 346 հազար դրամ։

Երկրորդը՝ վարչության պետ Արսեն Ամյանն է, որ ստացել է գրեթե 2 մլն (2.049.800.000) դրամ պարգևավճար և 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ։

Երրորը՝ վարչության պետ Վիլեն Արևշատյանն է, որ ստացել է գրեթե 2 մլն (1.944.600.000) և 13–րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ։

Պարգևավճար ստացել, սակայն 13–րդ աշխատավարձ չեն ստացել միայն խմբակցության փորձագետ Վարդան Խաչատրյանը և գործավար Արմինե Բադալյանը։

Քաղաքապետարանի պարգևատրված աշխատակիցների ամբողջական ցանկը՝ այստեղ: Նշենք, որ այս ցանկում տեղ չեն գտել վարչական շրջանների աշխատակիցների պարգևատրումները:

loading...