Եղանակային կանխատեսումներն առաջիկա 5 օրերի համար

Եղանակային կանխատեսումներն առաջիկա 5 օրերի համար

14:47 1 Փտր, 2019

Հանրապետության տարածքում` Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի փետրվարի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`            15.70C (1987 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`               -21.50C (1969 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`            -3.30C ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: Արտակարգ իրավիճակների նախարարություն 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/02/01/1014795/ 

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

loading...