Սեքսուալ ցանկությունը տղամարդկանց ստիպում է միս ուտել

Սեքսուալ ցանկությունը տղամարդկանց ստիպում է միս ուտել

19:43 1 Փտր, 2019

Մարդու էմոցիոնալ վիճակը ազդում է նրա ախորժակի վրա: Food Quality and Preference Journal ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սեքսուալ ցանկությունը տղամարդկանց ստիպում է ընտրել մսով ուտելիք:

Ավստրալիայի համալսարանների 268 ուսանողների մասնակցությամբ փորձի ժամանակ նրանք պետք է դիտեին գրավիչ տղամարդկանց եւ կանանց լուսանկարները, որոնք մերկ չէին կամ սեքսուալ իմաստով սադրող: Որպես հետազոտության մասնակցության խրախուսանք ուսանողները կարող էին ընտրել ապխտած միս կամ բուսակերային միս: Տղամարդկանց 86 եւ կանանց 54 տոկոսից ավելին ընտրել են ապխտած միսը:

Փորձարկման երկրորդ մասն անցկացվել է ԱՄՆ-ում, որին մասնակցել է 878 մարդ, որոնց բաժանել են 2 խմբի: Առաջին խմբում ընդգրկված կամավորները պետք է պատկերացնեին հակառակ սեռի հմայիչ մարդու հետ հանդիպում, որի հետ ռոմանտիկ երեկո են անցկացնում: Երկրորդ խմբի փորձարկվողները  երեկոն պատկերացրել են նույն սեռի ընկերոջ հետ:

Պարզվել է, որ կրքոտ երեկոյի մասին անրջող տղամարդիկ ավելի հաճախ են ընտրել տավարի մսով բուրգեր՝ նրանց համեմատությամբ, ովքեր չեն մտածել սիրային ապրումների մասին:

Մեծ Բրիտանիայում անցկացված համանման փորձը, որին մասնակցել է 489 մարդ, նույնպես հայտնաբերել է սեքսուալ ֆանտազիաներից հետո միսն ընտրելու տղամարդկանց հակվածությունը:

loading...