Արմավիրում 28-ամյա աղջիկը «Գայանե» եկեղեցու տարածքում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել է քահանան

Արմավիրում 28-ամյա աղջիկը «Գայանե» եկեղեցու տարածքում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել է քահանան

10:59 1 Փտր, 2019

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնապանության փորձի փաստով։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի «Գայանե » եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։ 

Մինչ կժամանեին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Հայր Մկրտիչին հաջողվում է փրկել աղջկա կյանքը, ու արդեն ժամանած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ աղջկան տեղափոխում են ոստիկանությանՎաղարշապատի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Նվարդ Գ.-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունում նյութեր են նախապատրաստվում։

loading...