Նյութեր պատրաստելու հնարավորություն լրագրողների համար

Վերջնաժամկետ` 2019 թ, փետրվարի 11։ 

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է մրցույթ փակ հաստատություններում (քրեակատարողական հիմնարկներ, մանկատներ, ծերանոցներ, հատուկ դպրոցներ և այլն) մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննության/հետազոտական նյութերի պատրաստման համար։

Երկու կազմակերպությունները իրականացնում են «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․ դեկտեմբերին։  

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

2. Հետաքննության թեմաներ և ակնկալվող արդյունքներ

Լրագրողական հետաքննության թեմաները պետք է վերաբերեն փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում, հոգեկան առողջության կենտրոններում, հիվանդանոցներում, ինչպես նաև բանակում, մանկատներում, ծերանոցներում մարդու իրավունքների խնդիրներին։

Հետաքննության թեմաներից կարող են լինել (ցանկը սահմանափակ չէ)

  1. Անչափահասների իրավունքների պաշտպանությունը հատուկ հաստատություններում
  2. Առողջության իրավունքի իրացումը փակ հաստատություններում
  3. Կրթության իրավունքի իրացումը փակ հաստատություններում
  4. Մարդու իրավունքների խախտման դեպքերը փակ հաստատություններում
    /Ծրագրի թիրախային կառույցներում խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերով հետաքննություններ ու բացահայտումներ/
  5.  Աշխատանքային պայմանները, աշխատակիցների որակավորումը եւ աշխատակիցների իրավունքները փակ հաստատություններում:

Հետաքննական նյութի/ուսումնասիրությունների ձևաչափի (հոդված/հոդվածաշար, տեսա և աուդիոնյութեր/հաղորդումներ և այլն), ծավալի և/կամ տևողության մասով որևէ սահմանափակում չկա։ Այնուամենայնիվ, հայտատուներից պահանջվում է ներկայացնել առաջարկվող թեմայի լուսաբանման համար անհրաժեշտ ձևաչափի, մեթոդների և աշխատանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և հիմնավորումներ։

Հետաքննությունների ակնկալվող արդյունքներն են՝

  • Հանրությանը ներկայացնել փաստերի վրա հիմնված, հավաստի և ճշտված աղբյուրների հղումով, բազմակողմանի քննված հետաքննական նյութեր փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ,
  • բարձրաձայնել, վեր հանել դեռևս բավարար լուսաբանում չստացած խնդիրներ փակ հաստատություններում առկա մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ,
  • նպաստել հանրության ուշադրության բարձրացմանը փակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ,
  • Խթանել հանրային բանավեճեր տվյալ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

3. Ժամկետներ

Հետաքննությունները պետք է անցկացվեն և հրապարակվեն մինչև 2019թ․ հունիսի 1-ը/։ Հայտատուները պետք է ներկայացնեն համաձայնագրեր՝ հավաստելով հետաքննական նյութի հրապարակումը տվյալ ժամանակահատվածում։

4.Պահանջվող որակավորումներ և փորձ

Հետաքրքրված լրագրողները / կազմակերպությունները պետք է ունենան՝

  • նյութի վերաբերյալ փաստեր հավաքագրելու, հարցազրույցներ իրականացնելու, ինչպես նաև բազմակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն կատարելու կարողություն,
  • նախկինում արված առնվազն երեք աշխատանքի հղումներ, կամ կրկնօրինակը կրիչի վրա,
  • գերազանց հաղորդակցության հմտություններ,
  • համաձայնագիր լրատվամիջոցից, որը կհավաստի հետաքննական նյութի հրապարակումը վերոնշյալ ժամկետներում,
  • առնվազն 3 տարվա փորձը լրագրության ոլորտում, ինչպես նաև հետաքննական լրագրության փորձառությունը կհամարվեն առավելություն:

5.Պահանջվող փաստաթղթերվերջնաժամկետ և գնահատման չափանիշներ

Հետաքրքրված լրագրողները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հայտ, որը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝

Առաջարկ (առավելագույնը 3 էջ)

Առաջարկը պետք է ներառի հայտատուի/կազմակերպության տվյալները, հետաքննության համար առաջարկվող թեման, թեմայի արդիականությունը, ինչպես նաև մանրամասն նկարագրի լրագրողական նյութի համար առաջարկվող հիմնական մեթոդները/մոտեցումները և աշխատանքային պլանը/ժամկետները։ Առաջարկում պետք է ներկայացնել թեմայի ընտրության, առաջարկվող մոտեցումների հիմնավորվածությունն ու դրանց արդյունավետությունը տվյալ թեման լուսաբանելու համար։

2 Ֆինանսական առաջարկ (բյուջե)

Ֆինանսական առաջարկը պետք է ներառի հետաքննության համար պահանջվող ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ լրագրողի հոնորար, այլ փորձագետների հոնորարներ, ճանապարհածախս, գիշերակաց, նյութերի ձեռքբերում և այլն։

Բյուջեի  առավելագույն գումարը  չպետք  է  գերազանցի  650,000  ՀՀԴններառյալ  բոլոր  հարկերն ու  պարտադիր  վճարները։ Ֆինանսավորման   բյուջեի միջին գումարը կազմում է 400,000 ՀՀԴ։

3 Տվյալներ նախորդ փորձի վերաբերյալ

Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց և /կամ փորձագետների ինքնակենսագրականները (կազմակերպությունների դեպքում նաև նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների նկարագրությունը), ինչպես նաև հրապարակված նյութ/հոդված մարդու իրավունքների վերաբերյալ՝ ներառյալ աղբյուրը/հղումը և հրապարակման ամսաթիվը։

Ներկայացված հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝

  • տեխնիկական առաջադրանքի հիմնավորվածությունը, ներառյալ թեմայի ու խնդրի արդիականությունը/հիմնավորվածությունը, կանանց և խոցելի խմբերի կարիքների տեսանկյունից և աշխատանքի ժամկետների իրատեսական լինելը,
  • բյուջեի հիմնավորվածությունը,
  • անհրաժեշտ կարողությունների և փորձի առկայությունը լրագրողական հետաքննությունների ոլորտում։

Հայտերը պետք է պատրաստել հայերենով և ուղարկել info@pjc.am էլփոստին մինչև 2019 թ փետրվարի 11-ը ժամը 18։00-ը՝  նամակի  վերնագրում  նշելով  «Հետաքննական  նյութի  պատրաստման հայտ»։ 

Վերջնաժամկետից հետո ներկայացված փաթեթները չեն քննարկվի։

Հանդիպման կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլը հաղթահարածհեղինակները։

Հայտերի ընտրությունը կատարելու է մասնագիտական անկախ ժյուրին։

Ընտրված հայտատուները պետք է ուսումնասիրեն ծրագրի կողմից մշակված լրագրողական ուղեցույցը՝ փակ հաստատություններում աշխատելու, մարդու իրավունքներին առնչվող թեմաները լուսաբանելու վերաբերյալ, առաջնորդվեն այդ ուղեցույցում առկա էթիկական նորմերով։  Ընտրված հայտատուները պետք է բաց լինեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների միջոցով մենթորշիփային/մասնագիտական/խմբագրական խորհրդատվությունների  հնարավորություններից օգտվելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ info@pjc.am  էլ. հասցեով կամ  +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։

ԱՎԵԼԻՆ