Ռուսաստանը բարեխղճորեն է կատարում ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը

Ռուսաստանը բարեխղճորեն է կատարում ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը

16:26 31 Հնվ, 2019

Ռուսաստանը բարեխղճորեն է իրականացնում իր միջնորդական առաքելությունը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման  հարցում, այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք կատարում ենք մեր միջնորդական գործառույթը բարեխղճորեն: Կարծում եմ՝ նաև որակյալ: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև վերջերս տեղի ունեցած քաղաքական շփումները տարբեր մակարդակներում: Մենք լսել ենք այն կառուցողական գնահատականները, որոնք տվել են հենց մայրաքաղաքներն այդ հարցով: Եվ մենք կարծում ենք, որ դա ճիշտ ուղի է առաջ ընթանալու համար», – ասել է  Մ. Զախարովան:

loading...