Հայտարարվել են միայնակ ճամփորդելու համար ամենանվտանգ երկրները

Սինգապուրը դարձել է միայնակ ճանապարհորդելու համար ամենաանվտանգ երկիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Lonelyplanet-ին:

Միայնակ ճամփորդելու համար ամենաանվտանգ երկրների ցանկը կազմելու համար  ամրագրման ծառայություններից մեկի փորձագետներն ուսումնասիրել են Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը եւ Gallup-ի  Գլոբալ իրավական կարգի պահպանման մասին զեկույցը: Հետազոտողները հարցրել են 142 երկրների բնակիչներին՝ արդյոք նրանք ապահով են զգում իրենց, գիշերու՞մ են դրսում, արդյոք վստահու՞մ են տեղական ոստիկանությանը, երբևէ ենթարկվե՞լ են հարձաման: 

Պատասխանները վեր են ածվել միավորների, որոնք ձեւավորել են յուրաքանչյուր երկրի համար իրավական կարգի պահպանման ինդեքսը:

Սինգապուրը, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան եւ Ուզբեկստանը դարձել են միայնակ ճամփորդելու համար ամենաանվտանգ երկրները: Առաջին տասնյակում են նաեւ Հոնկոնգը, Շվեյցարիան, Կանադան, Ինդոնեզիան եւ Դանիան:

 

ԱՎԵԼԻՆ