Ինչո՞ւ չի կրճատվելու ԱԻՆ–ը. Մեկնաբանում է նախարարը

Այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նա, անդրադառնալով այդ խոսակցություններին, նշեց. «Դրա մեջ բան չկա, կարող էին միավորել ու նախարարը էլի լիներ նախարար, դա այդքան էլ այդպես չէ»։

Ցոլակյանի համոզմամբ՝ ԱԻՆ–ը չի կրճատվել, որովհետեւ մեծ է նախարարության դերը. «Ես գտնում եմ, որ նախարարությունը շատ կարեւոր նախարարություն է ապագայի հետ կապված, որովհետեւ այսօր աշխարհում տեխնածին աղետները, բնակլիմայական փոփոխությունները շատ կարեւորվում են ամենուր եւ այս տեսակետից նախարարության դերն անգնահատելի է եւ պետք է ոչ թե անջատվի, միանա, այլ ընդհակառակը զարգացման բոլոր հնարավորությունները տրվի այս նախարարությանը»։

Հարցին՝ այնուամենայնիվ, իր հետ քննարկվել է ԱԻՆ–ի կրճատման հարցը, նա բացասական պատասխանեց. «Ոչ, իմ հետ որեւէ մեկը այդ հարցը չի քննարկել»։

Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ մի քանի նախարարություններ կրճատվելու են։ Նշենք, որ սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի, իսկ մշակույթի նախարարությունը միանա կրթության եւ գիտության նախարարությանը։

 

ԱՎԵԼԻՆ