Կանոնավոր եւ որակյալ սեքսը կարող է դեղերից ոչ պակաս լավ իջեցնել զարկերակային ճնշումը. գիտնականներ

Կանոնավոր եւ որակյալ սեքսը կարող է դեղերից ոչ պակաս վատ իջեցնել զարկերակային ճնշումը: Նման եզրահանգման են եկել Ջորջիա նահանգի համալսարանի հետազոտողները:

The Sun-ը հաղորդում է, որ սեքսը կարող է նույնքան արդյունավետ իջեցնել զարկերակային ճնշումը, ինչպես եւ ավանդական միզամուղ դեղերը: Ընդ  որում ինտիմ մտերմության հրաշագործ արդյունքը ուղղակիորեն կապված է նրանից, թե որքան ուժեղ է եղել օրգազմը: Միեւնույն ժամանակ հետազոտողները նշում են, որ ինքնաբավարարման դեպքում նման արդյունք չի նկատվում:

Զարկերակային ճնշման հետ կախված խնդիրների այդ “բուժման” արդյունավետությունը գիտնականները կապում են  օքսիտոցին հորմոնի արտանետման հետ, որը նվազեցնում է սթրեսը:

Փորձի շրջանակներում սեքսի ընթացքում  կամավորների ճնշմանը  հետեւել են կարդիոմոնիտորի միջոցով: Պարզվել է, որ ֆիզիկական մտերմության ժամանակ ճնշումը 13 տոկոսով նվազում է: Բացի այդ 13 րոպեանոց սեքսի ժամանակ օրգանիզմը 190 կալորիա է այրում. սա անգամ ավելի է, քան կարելի է այրել բանջարանոցի քաղհանի կամ անգամ չմուշկներով սահելու ժամանակ:

Հետազոտւթյունը հրապարակվել է Sexual Medicine ամսագրում:

ԱՎԵԼԻՆ