Մրցույթներ Աջափնյակում եւ Ավանում. Մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար մրցույթում գործող տնօրենը թեստը չի հաղթահարել

Երեւանի քաղաքապետարանը Աջափնյակ եւ Ավան վարչական շրջանների ենթակայության համայնքային ոչ առեւտրային մի շարք կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երեւանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» եւ ««Զարթոնք» մանկական գեղարվեստական դաստիարակության կենտրոն» ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար հաղթողներ չեն եղել:

Երեւանի հ. 36 մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող տնօրեն Սեդա Հարությունյանը թեստային առաջադրանքը չի հաղթահարել, մրցույթում հաղթող է ճանաչվել տվյալ մանկապարտեզում շուրջ 20 տարի աշխատած Սյուզաննա Ավետիսյանը: «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում երկու հաղթող է ճանաչվել՝ Հայկանուշ Դավթյանը եւ Արմինե Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր:

«Երեւանի Ավան համայնքի թիվ 1 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում էլ հաղթող է ճանաչվել Գայանե Զիրոյանը:

ԱՎԵԼԻՆ