Ինչպե՞ս կարելի է ազատվել մարմնի տհաճ հոտից տնային պայմաններում

Գեղեցկության ինդուստրիան առաջարկում է բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են պայքարել մարմնի տհաճ հոտի դեմ։

Բայց, կան նաև տնային միջոցներ, որոնցով կարելի է պայքարել մարմնի տհաճ հոտի  դեմ։

Խնձորի Էսենցիան բարերար ազդեցություն  ունի մաշկի  pH-ի վրա։ Այն նաև  վերացնում է  տհաճ հոտ առաջացնող բակտերիաները։

Խնձորի էսենցիան բամբակով կարելի է քսել մարմնի այն հատվածին,   որտեղից տհաճ հոտ է գալիս, ապա 10-15 րոպե հետո լվանալ  մարմնի այդ հատվածը։

Սոդան կլանում է  քրտինքի հոտը, ազդում է բակտերիաների վրա։ Սոդան կարելի է օգտագործել ճիշտ այնպես, ինչպես տալկը։ Այն կարելի է քսել, օրինակ,  թևատակերում կամ ոտքերի մատների արանքում, թողեք, որ չորանա, ապա մաքրեք այն։

Սոդան կարելի է օհգտագործել նաև որպես սփրեյ։ 2 ճաշի գդալ սոդան խառնեք ջրին, ապա այն լցրեք հատուկ  տարայի մեջ, ու օգտագործեք ինչպես սփրեյը։

Կիտրոնի հյութը ևս կարող է նվազեցնել մաշկի pH-ը։ Այս մրգի հյութը վերացնում է բակտերիաները՝ միաժամանակ վերացնելով  նաև մաշկի տհաճ հոտը։ Կարելի է կիտրոնը կիսել, ապա մի  կեսը քսել մաշկին։ 10 րոպե անց հարկավոր  է սառը ջրով  լվանալ մարմնի տվյալ հատվածը։

Թեյը պարունակում է տանին, որը պահպանում է  մաշկի չորությունը,  և ազատում տհաճ հոտից, այնպես որ, կարող եք օգտագործել նաև թեյ։ Ջրին ավելացրե՛ք  կանաչ թեյի տերևներ,  ապա թուրմը քսեք մաշկին։   Այն բնական անտիսեպտիկ է։ Թուրմը մաշկին քսելուց հետո հարկավոր  է 15 րոպե անց լվանալ մարմնի տվյալ հատվածը։

Պոմիդորը ևս  կարող է մաշկի  տհաճ հոտը վերացնել։ Պոմիդողը կարելի է  ճզմել, ապա քսել մաշկին,  իսկ 10-15 րոպե անց լվանալ մաշկը։ Կարելի է նաև լոգաք ընդունել՝ լոգարանում ավելացնելով տոմատի հյութ։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

ԱՎԵԼԻՆ