«Մաշան և արջը»` Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)

Ռուսական «Մաշան և արջը» մուլտիպլիկացիոն սերիալի «Մաշա պլյուս շիլա»  վերնագրով էպիզոդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես YouTube-ում ամենադիտված մուլտիպլիկացիոն հոլովակ: 

 

 

 

Հոլովակն ավելի քան 3,4 մլրդ դիտում ունի: Նշվում է, որ դա միակ անիմացիոն ֆիլմն է, որը հայտնվել է YouTube-ի ամենադիտված տեսանյութերի հնգյակում: Ներկայում «Մաշան և արջը» մուլտիպլիկացիոն բոլոր էպիզոդները միասին 42 մլրդ դիտում ունեն:

Նոր էպիզոտի անվանումն է`«Ամբողջ կյանքը թատրոն է», պրեմիերան տեղի կունենա հունվարի 25-ին:

 

 

 

 

ԱՎԵԼԻՆ