Ինչու՞ առաջին սեքսուալ փորձը կարող է անհաջող լինել

Առաջին սեքսուալ փորձը կարող է անհաջող լինել՝ դրանով իսկ հոգեբանական տրավմայի պատճառ դառնալով: Metro-ն հաղորդում է, որ 17-24 տարեկան 2825 բրիտանացիների շրջանում հարցումները վկայում են, որ կանանց մոտ 40 եւ տղամարդկանց 26,5 տոկոսը վստահ չէ, որ առաջին ինտիմ մերձեցումը ճիշտ ժամանակին եւ ճիշտ մարդու հետ է տեղի ունեցել:

Բրիտանիայի պետական առողջապահության ծառայության փորձագետները հարցեր են կազմել, որոնց պետք է պատասխանել մինչեւ կուսությունից զրկվելը:

Զգու՞մ եք արդյոք, որ դա ճիշտ որոշում է

Սիրու՞մ եք արդյոք ձեր զուգընկերոջը

Արդյոք նա էլ ձե՞զ է այդպես ուժեղ սիրում

Խոսել եք արդյոք պահպանակների օգտագործման մասին՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման համար եւ այդ խոսակցությունը հանգի՞ստ է անցել

Անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար հակաբեղմնավորիչ միջոցներ ունե՞ք

Զգում եք արդյոք, որ ցանկացած պահի կարող եք «ոչ» ասել, եթե հանկարծ մտքափոխվեք եւ որ երկուսդ էլ նորմալ կվերաբերվեք դրան

Եթե բոլոր հարցերին «այո» եք պատասխանել, նշանակում է, որ դուք պատարստ եք ինտիմ մերձեցմանը:

Մասնագետները կոչ են անում պատասխանել նաեւ հետեւյալ հարցերին՝

Ձեր զուգընկերոջ կողմից ճնշում զգու՞մ եք

Կարո՞ղ եք արդյոք հետո զղջալ ֆիզիկական մտերմության համար

Արդյոք սեքսով զբաղվելու մասին մտածում եք միայն ձեր ընկերների վրա տպավորություն թողնելու կամ սեքսուալ փորձի հարցում նրանցից հետ չմնալու համա՞ր

Արդյոք սեքսի մասին մտածում  եք միայն այն պատճառով, որ ցանկանում եք պահել զուգընկերոջը

Եթե դրական եք պատասխանել, ապա ժամանակն է մտածել՝ պե՞տք է արդյոք համաձայնել սեքսուալ հարաբերություններին:

ԱՎԵԼԻՆ