Կիբեր անվտանգության ոլորտի մասնագետնրը հայտարարել են Djvu շորթիչ վիրուսի միջոցով հաքերային հարձակումների տարածման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Bleeping Computer պորտալը նշում է, որ վնասակար ծրագրային ապահովումը թափանցում է համակարգիչ, երբ օգտատերը բեռնում է այսպօես կոչված crack-երը՝ լիցենզիոն սոֆտը կամ խաղերը կոտրելու ծրագրերը եւ բրաուզերում գովազդային վահանակները արգելափակող հավելվածները: Փորձագետները հաստատել են, որ վիրուսը 4 ֆայլ է բեռնում համակարգիչ, որոնք կաթվածահար են անում օպերացիոն համակարգի աշխատանքը: Ընդ որում էկրանին Windows-ի թարմացման մասին կեղծ հաղորդագրություն է հայտնվում:
Ծրագիրը կաթվածահար է անում համակարգի աշխատանքը եւ ունակ է նոր ֆայլերը կոդավորել: Վարակվելուց հետո շորթիչների կոնտակտներով փաստաթուղթ կարելի է գտնել:
Ապակոդավորման գինը չի նշվում: Վերլուծաբանները նշում են, որ առանց հաքերների օգնության դեռ անհնար է տվյալները վերադարձնել: