Շշով փոքրիկին կերակրելը կորոշի՝ նա ձախլի՞կ է, թե՞ ոչ

Վաշինգթոնի համալսարանից գիտնականները անսպասելի փոխկապվածություն են գտել փոքրիկին կերակրելու եւ գերակշռող ձեռքի նշանի ձեւավորման միջեւ:

Մեթավերլուծությունը ներառել է աշխարհի 5 երկրներում 7 ազգային հետազոտությունների արդյունքները, որոնք ընդգրկել են շուրջ 60 հազար մայրերի եւ նրանց երեխաներին: Պարզվել է, որ փոքրիկների շրջանում, որոնց շշով են կերակրել, ձախլիկներն ավելի մեծաթիվ էին: Միաժամանակ, կերակրելու յուրաքանչյուր հաջորդ ամիսը նվազեցրել է հավանականությունը, որ երեխան ձախլիկ կդառնա:

Դրանից բացի, շշով կերակրված 5 փոքրիկ ձախլիկներից մեկի մոտ կրծքով կերակրելը տեւել է կես տարուց պակաս:

Գիտնականների կարծիքով՝ փոքրիկի կյանքի հատկապես առաջին 9 ամիսներն են կարեւոր գերիշխող ձեռքի նշանների ձեւավորման համար: Բանն այն է, որ ժամանակային այս կտրվածքում տեղի է ունենում ուղեղի լատերալիզացիայի առանցքային փուլերից մեկը, երբ տարբեր հոգեկան ֆունկցիաները կապվում են ձախ կամ աջ կիսագնդերին: Միանգամայն հնարավոր է, որ կրծքով կերակրելը նույնպես ազդում է այս պրոցեսների վրա:

Ուշագրավ է, որ ձախլիկներ դառնալու ավելի մեծ հավանականություն ունեն երկվորյակները եւ անհաս ծնված երեխաները, որոնց նույնպես հաճախ շշով են կերակրում:

Գիտնականները, միաժամանակ, նշում են, որ շշով կերակրելը գերակշռող ձեռքի նշանի վրա ազդող 100-տոկոսանոց գործոն չէ: Այս նշանը կարող է պայմանավորված լինել նաեւ գենետիկ գործոններով:

ԱՎԵԼԻՆ