Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխհարաբերությունների ամրապնդմանը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ: 

Մասնավորապես, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, եւ երկրները զգալի փորձ են ձեռք բերել տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցության ոլորտում:

«Ենթադրվում է, որ մեր երկխոսությունը եւ կառուցողական համատեղ աշխատանքը կխթանեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությունները, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացումը: Սա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին», – ասվում է հեռագրում:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը, նոր խորհրդարանի նիստի առաջին օրը երկրի վարչապետ նշանակեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

ԱՎԵԼԻՆ