2 կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

1. Առաջին կանոն

Հարաբերությունները պետք է թեթեւ լինեն: Պետք է թեթեւ լինեն հենց սկզբից: Առաջին րոպեներից: Այն մարդը, որի հետ անմիջապես ձեզ այնպես եք զգում, ասես հին ծանոթներ լինեք, ձեզ ավելի է համապատասխանում, քան նա, ում պետք է տարիներով հարմարվել: Այն տղան, որի հետո տասնհինգ րոպե անց պատրաստ եք առանձնանալ առեւտրի կենտրոնի զուգարանում, ավելի լավ է, քան նա, ում դուք յոթ տարի անպատասխան նամակներ եք գրել: Աղջիկը, որը ձեր հանդեպ անմիջապես հետաքրքրություն է դրսեւորում, ավելի լավ է, քան անմատչելի գեղեցկուհին, որին պետք է Բահամյան կղզիներ տանել: Հեշտ նշանակում է լավ: Բարդ նշանակում է վատ:  

Դա աքսիոմ է: Պետք չէ ապացուցել դա: Ընդհանրապես հարաբերություններում ոչինչ պետք չէ ապացուցել ձեր հաշվին: Պետք չէ հասնել որեւէ մեկին, հարմարվել նրան, վազել նրա հետեւից: Մեկ անգամ անելով դա` ամեն օր կանեք եւ ի պատասխան կտեսնեք միայն կամակոր, դժգոհ մռութ: Եթե անմիջապես չի կարգավորվել, չեք բռնկվել, չեք ծխել,  մի քաշեք կատվի պոչից: Նշանակում է` ձերը չէ:  Բարդ հարաբերությունները պիտանի են միայն նրանց, ովքեր ձանձրանում են եւ շատ ազատ ժամանակ ունեն: Մնացած բոլորին այդ տառապանքները միայն նյարդայնացնում են: Չարժե ձեզ բեռնել բարդ հարաբերություններով:  

Այն հարաբերությունները, որում դուք անընդհատ հարմարվում եք մեկ ուրիշին, ստորացուցիչ են: Վաղ թե ուշ ձեր համբերությունը կսպառվի: Թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն բարդ հարաբերությունների մեջ: 

2. Երկրորդ կանոն, որը պակաս կարեւոր չէ

Հարաբերությունները պետք է ուրախություն բերեն: Այդ պնդումը եւս ապացույցների կարիք չունի: Հենց որ հարաբերությունները դադարում են ոչ թե ուրախություն բերել,  այլ գարշելիություն, արմատախիլ արեք այդ երեւույթը: Մի ընտելացեք հարաբերություններ պարզելուն, արցունքներին եւ սպասք ջարդելուն: Թողեք երկարատեւ զրույցները, հանդիմանանքները, փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ: Դա ընդամենը ուղի է դեպի դժոխք:

Հենց հարաբերություններից հեռանում է ուրախությունը, դրանք անօգուտ են դառնում:  Թվում է, թե ավելի հեշտ ի՞նչ կա: Բայց չէ որ շատ մարդիկ տարիներով որոճում են իրենց  վիրավորանքների հարդը: Նրանք իրենց ուղեղը զբաղեցնում են հարաբերություններ պարզելով: Պետք չէ անել դա: Հենց հասկանում եք, որ ձեր խոսքերը խլում են ուրախությունը, փակեք բերանը: Հարաբերությունների պարզում է սկսվում, հեռացեք: Մարդն ուզում է միայն մեղադրել եւ հանդիմանել. թույլ մի տվեք, որ ձեզ մեղքի զգացում պատվաստեն: Հեռացեք: 

Հարաբերություններն անհրաժեշտ են ուրախության համար: Մնացած բոլոր հարաբերությունները` «հանուն երեխաների», «որովհետեւ բոլորն այդպես են ապրում», «սովորույթի բերումով», «որովհետեւ առանց դրանց, ավելի վատ է», կարելի է ուղղակի վերցնել եւ աղբարկղը նետել:

ԱՎԵԼԻՆ