2018 թվականին ԶԼՄ-ների ավելի քան 90 ներկայացուցիչներ են զոհվել․ IFJ

2018 թվականին աշխատանքային տարբեր միջադեպերի հետեւանքով մեդիակառույցների ավելի քան 90 ներկայացուցիչներ են զոհվել, հայտնում է Լրագրողների միջազգային դաշնությունը (IFJ)։

IFJ-ն հրապարակել է 94 զոհված լրագրողների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ցուցակ։ Նրանցից 84-ը լրագրողներ, օպերատորներ, տեխնիկական աշխատղներ են, որոնք սպանվել են միտումնավոր սպանությունների, պայթյունների եւ կրակոցների հետեւանքով։ Եվս 10-ը աշխատել են որպես վարորդ, թիկնապահ եւ օգնական։

Նշվում է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների սպանությունների թվի կրճատման՝ վերջին տարիներին նկատվող միտումը  խախտվել է այս տարի։ Այսպես, 2017 թվականին զոհվել է մեդիակառույցների 82 ներկայացուցիչ։

«IFJ ցուցակը ցույց է տալիս, որ լրագրության ոլորտում անվտանգության ճգնաժամային իրավիճակը շարունակվում է»,-ասված է դաշնության հաղորդագրությունում։

IJF-ի կարծիքով՝ սա հատկապես ակնհայտ են դառնում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանությունից հետո։ 

ԱՎԵԼԻՆ