Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում քաղաքացիներին կուրախացնեն հայկական էստրադայի արտիստները

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ին մայրաքաղաքի բոլոր բնակիչներին եւ հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ տոնական համերգային ծրագրին մասնակցելու եւ Ամանորը միասին տոնելու համար:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ միջոցառմանը կմասնակցեն հայկական էստրադայի արտիստները, այդ թվում  դերասան եւ երգիչ Արամ MP3-ը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սրբուի Սարգսյանը, որը ժողովրդի շրջանում ավելի հայտնի է որպես Սրբուկ, եւ շատ ուրիշներ: Համերգը կանցկացվի Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի մասնակցությամբ, իսկ ուղիղ կեսգիշերին Հայաստանի մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը:

Քաղաքապետարանը հավաստիացրել է, որ համերգն աննախադեպ կլինի եւ բազմաթիվ ամանորյա տոնական անակնկալներ խոստացել մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի համար:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը կաշխատի մինչեւ 02:00-ն:

ԱՎԵԼԻՆ