Բրիտանիայի ԱԳՆ-ն պատմել է բրիտանացիների ամենատարօրինակ զանգերի մասին

Բրիտանիայի ԱԳՆ-ն որոշել է պատմել ամենատարօրինակ եւ արտասովոր հարցերի մասին, որոնց բախվել են արտերկրում բրիտանական հյուպատոսության աշխատակիցները: Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱԳՆ-ն որոշել է դա անել բրիտանացիներին հիշեցնելու, որ հյուպատոսությունների վստահության հեռախոսները նախատեսված են արտակարգ իրավիճակների համար:

Անցնող տարվա ընթացքում ավելի քան 330 000 զանգ է ստացվել օգնություն հայցող մարդկանցից: Մասնավորապես, Նիդերլանդներում բրիտանացին զանգել է բրիտանական հյուպատոսություն, հաղորդել է, որ դիտել է «Խիզախ սիրտը» ֆիլմը՝ նշելով, որ հարցեր ունի սյուժեի մասին:

Եւս մեկ «իմաստուն» Կանարյան կղզիներում խնդրել է ԱԳՆ-ին համոզել նրա հյուրանոցի աշխատակիցներին տրամադրել իրեն մեկ այլ սենյակ այն բանից հետո, երբ անտուն կատուն ներխուժել է իր սենյակ եւ միզել մահճակալին:

Այլ տարօրինակ հարցերից են.

Մի տղամարդ ստուգում էր, թե կա՞ն արդյոք վամպիրներ Լեհաստանում, որովհետեւ կինն, ում հետ նա ծանոթացել էր համացանցում, հարցրել էր տղամարդու արյան խումբն առաջին հանդիպման մասին պայմանավորվելիս:

Մեկ ուրիշ տղամարդ խնդրել է ԱԳՆ-ին խոսել Բանգկոկում մերսման սրահի հետ, քանի որ նա քնել է մերսման ժամանակ եւ համարում է, որ չպետք է վճարի ծառայության դիմաց:

Նյու-Դելիում զանգողներից մեկը հարցրել է, թե երբ է բացվել Բրիտանական գերագույն հանձնաժողովը, քանի որ լսել էր, որ այնտեղ վաճառվում են երշիկներ բուսակերների համար, եւ ցանկանում է ձեռք բերել դրանք:

Իտալիայում մի մարդ խնդրել է դեսպանատանն օգնել կազմակերպել իր հարսանիքը, խորհուրդ տալ ֆլորիստի եւ հայթայթել տոմսեր Հռոմի Պապին տեսնելու համար:

Քուվեյթում տղամարդը հետաքրքրվել է՝ չի՞ ցանկանում արդյոք Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներից մեկը որդեգրել իր շան ձագերին:

Արգենտինայում մի տղամարդ խնդրել է ներկայացնել կանանց ցուցակ, որոնց հետ նա կարող է ամուսնանալ:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ԱԳՆ-ն չի կարող խորհուրդներ տալ վամպիրների, թափառող անտուն կատուների եւ մրցակիցների վերաբերյալ:

ԱՎԵԼԻՆ