Ավստրալիան Արեւմտյան Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք

Ավստրալիան Արեւմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, բայց իր դեսպանատունն առայժմ այնտեղ չի բացի, հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է Reuters-ը:

«Հիմա Ավստրալիան Արեւմտյան Երուսաղեմը, որտեղ են գտնվում Կնեսետը եւ այլ պետական ինստիտուտներ, Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում»,- ասել է Մորիսոնը:

«Մենք անհամբերությամբ ենք սպասում Արեւմտյան Երուսաղեմում մեր դեսպանատան բացմանը, երբ դա հնարավոր դառնա»,- Սիդնեյում լրագրողներին ասել է նա:

Մորիսոնը հոկտեմբերին հայտարարել էր, որ պատրաստ է Թել Ավիվում Ավստրալիայի մայրաքաղաքը տեղափոխել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ էր տեղափոխել, ինչը դրական արձագանք էր ստացել Իսրայելում, վրդովել պաղեստինցիներին եւ վշտացրել արաբական աշխարհին ու դաշնակիցներին:

 

ԱՎԵԼԻՆ