«Մենք միասին ենք ուժեղ, միասին կարող ենք կերտել հզոր Հայաստան» . Արծվիկ Մինասյանը` Արմավիրի մարզում

«Մենք ցույց ենք տալիս ու պատրաստ ենք հանուն հայի, հանուն Հայաստանի գնալ ընտրությունների։  Դուք նաեւ տեսնում եք մեր հրաշալի տասնյակին, յուրաքանչյուրին տրված քվեն մոտեցնում է այն երազանքին, որի մասին խոսում են, բայց չենք առարկայացրել, մենք պատրաստ ենք առարկայացնել»։ Այս մասին Արմավիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ–ից պատգամավորության թեկնածու Արծվիկ Մինասյանը։ 

Նրա խոսքով՝ իրենք կարեւոր  հարցեր են լուծելու Արմավիրի մարզում, և նախ «այն  պատգամավորը,  որը լինելու է ԱԺ–ում իր նախաձեռնություններով հզորացնելու է պետությունը»:

Դաշնակցությունը մտադիր է Արմավիրի բոլոր խնդիրերը ներկայացնել խորհրդարանում. «Մարզի ամբողջ գյուղատնտեսությունը պետք է փոխել, Արմավիրում սկբունքային հարց է՝ սկսած ոռոգման ջրից մինչեւ բերքի իրացում։ Միջին տարիքի մարդկանց համար պետք է ունենաք աշխատատեղեր, հարկավոր է արդյունաբերությանը զարկ տալ, դրանում չկասկածեք»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով նաև երրորդ հարցը՝ ճանապարհային երթակառուցվածքները. «մենք տեսնում ենք, որ ցանկացած անձ, որ այս մարզից կներկայացվի պառլամենտում, պետք է բարձրացնի այս հարցը»։

Այս հարցերը, ըստ Մինասյանի, իրենք՝ իբրեւ համահայկական, համազգային քաղաքական ուժ, ունակ են լուծելու և ի վիճակ են նաև սփյուռքին ներգրավել. «Ձեզանից յուրաքանչյուրը  դաշնակցական է, ազգային, ձեզանից յուրաքանչյուրը հայ մարդն է։ Ամեն մեկս քարոզենք մեր գաղափարները, առաջ տանենք այդ գաղափարները, մենք միասին ենք ուժեղ, միասին կարող ենք կերտել հզոր Հայաստան՝ մի պետություն, որտեղ յուրաքանչյուր մանուկ իր ապագան տեսնում է»։

Արծվիկ Մինասյանի ելույթով էլ ավարտվեց ՀՅԴ այսօրվա քարոզարշավը Արմավիրի մարզում։ Ելույթից հետո նրանք սեղան էին գցել հավաքվածների համար, հյուրասիրում էի քաղցրավենիք, գինի։  Շուրջպար բռնեցին նաեւ խարույկի շուրջ։

ԱՎԵԼԻՆ