Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. 2 զոհ, 2 վիրավոր

Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21091» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի վարորդ 51-ամյա Գևորիկ Կարապետյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 47-ամյա ուղևորուհի Խանում Խաչատրյանը և «Ֆորդ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել է, որ Խանում Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։

 
 
 

ԱՎԵԼԻՆ