Եթե ժողովրդի վիճակը վատ է, ես չեմ կարող ինձ լավ զգալ. Գագիկ Ծառուկյան (լուսանկարներ)

Այսօր քարոզարշավի շրջանակներում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպումը շարունակեց Արարատի մարզի Մասիս քաղաքում:

Նրա խոսքով` ինքը գործի մարդ է, ուստի գիտի` որ ոլորտում ինչ խնդիր կա:

«Ինչին ձեռքս կպել է, հաջողություն է եղել: Ես եկել եմ այստեղ առանց նախապատրաստվելու, քանի որ հստակ գիտեմ` մարդկանց խնդիրները: Մարդկանց հետ խոսել չի լինում: Ժողովրդի երեսին ժպիտ չկա, այնքան շատ են խնդիրները»,- ասաց նա և հավելեց. «Ում ընտրեք, նա էլ կդառնա պատգամավոր. ձևի համար դրված թեկնածուներ չկան, ծանոթ-բարեկամ չկա: Դուք պետք է ընտրեք, պետք է որոշեք` ովքեր են դառնալու պատգամավոր»:

Ծառուկյանը նշեց` մարդիկ տան խնդիր ունեն. երեխային ամուսնացնելու ժամանակն է, բայց ամաչում են, բնակարան չունեն:

«Մենք հիմա բնակարաններ ենք կառուցում: Մարդիկ կարող են ամսակամ 65 000 դրամ վճարել ու բնակարան ունենալ: Մենք բնակարանները նվեր չենք տալիս, ուղղակի առանց շահույթի բնակարան ենք կառուցում, մտածում ենք ժողովրդի մասին: Անհնար բան չկա: Ում կհավատաք, նրան էլ ընտրեք», – ընդգծեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա պնդմամբ` այս տարածքներում պետք է պահեստամասեր ու սառնարաններ կառուցվեն, որպեսզի գյուղատնտեսական արտադրանքը չփչանա:

«Մեզ պետք է, որ դուք լավ ապրեք: Ես ինձ ուժեղ հզոր կզգամ, եթե ժողովրդ վիճակը լավ լինի: Եթե ժողովրդի վիճակը վատ է, ես չեմ կարող ինձ լավ զգալ»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

 

 

ԱՎԵԼԻՆ