Հիմնական նպատակը Հայաստանում տնտեսական աճ ապահովելն ու աղքատության կրճատումն է. «Ազգային առաջընթաց»

Հիմնական նպատակը Հայաստանում տնտեսական աճ ապահովելն ու աղքատության կրճատումն է. «Ազգային առաջընթաց»

22:20 30 Նյմ, 2018

Չնայած եղանակային վատ պայմաններին, «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները Տավուշի մարզում են իրականացրել իրենց քարոզարշավը:

Կուսակցության անդամները Դիլիջանում ու Իջևանում ընտրողների հետ են հանդիպել՝ կրկին մեկ առ մեկ: Ներկայացրել են նախընտրական ծրագիրը, լսել առաջարկներն ու խնդիրները: Բնակիչների հետ հանդիպման էր եկել նաև ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Հասմիկ Աղինյանը:

«Կուսակցության հիմնական նպատակը Հայաստանում տնտեսական աճ ապահովելն ու աղքատության կրճատումն է, որի համար համակարգային փոփոխություններ են պետք, առաջին հերթին՝ օրենսդրական փոփոխություններ, այնուհետև գործարարների ներգրավում, քաղաքացիներին աջակցություն»,- ասաց կուսակցության պատգամավորության թեկնածու Հրայր Աղինյանը:

loading...