Ինչպիսի՞ն է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը խցիկում

Ինչպիսի՞ն է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը խցիկում

21:28 30 Նյմ, 2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեսանյութ է տարածել  դեկտեմբերի 9-ին  կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի մասին: Ընրողին կտրամադրվի 11 քվեարկության թերթիկ և մեկ քվեարկության ծրար, պետք է համոզվել, որ առկա են բոլոր 11 քվեաթերթիկները՝ հերթական համարները ստուգելով:

Քվեարկության խցիկում պետք է ընտրել կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը:

Քվեարկության կարգի համաձայն՝  քվեաթերթիկի առաջին էջում նշում չի կատարվում, եթե քաղաքացին ցանկանում է նաև ընտրել տարածքային ցուցակից թեկնածուի, ապա նույն քվեաթերթիկի երկրորղ էջում թեկնածուի անվան մոտ պետք է դնել նշան:

Քվեաթերթիկը պետք է դնել ծրարի մեջ առանց ծալելու, իսկ սխալվելու դեպքում դիմել հանձաժողովի նախագահին և ստանալ նոր քվեաթերթիկներ: Չօգտագործված քվեաթերթիկները պետք է գցել քվեարկության խցիկում առկա տուփի մեջ:

Ընտրողն իրավունք չունի չօգտագործված քվեաթերթիկները դուրս բերել քվեարկության սենյակից: Պատք է ուշադիր լինել և կտրոնը չմոռանալ քվեարկության խցիկում:

loading...