Մոուրինյոն կործանում է «Մանչեսթեր Յունայթեդը». Դյուգարի

Մոուրինյոն կործանում է «Մանչեսթեր Յունայթեդը». Դյուգարի

20:25 30 Նյմ, 2018

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Քրիստոֆ Դյուգարին քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Նրա կարծիքով անգլիական թիմը վերջին շրջանում հետընթաց է գրանցում:

«Մոուրնյոն կործանում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Թիմը ահավոր վատ է խաղում Չեմպիոնների լիգայում: Բոլորս հիշում ենք «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոյ Քինի, Դեւիդ Բեքհեմի, մյուս հրաշալի ֆուտբոլիստների հետ: Այն թիմը խաղում էր հարձակողական ֆուտբոլ, որը գեղեցիկ էր եւ հույզերով լի: «Օլդ Տրաֆորդն» իսկական «երազանքի թատրոն» էր, իսկ հիմա Մոուրինյոյի հետ դարձել է «մղձավանջի թատրոն»: Սա խելահեղություն է: Նա չի հասկանում, որ մարդիկ թքած ունեն տիտղոսների վրա, եթե չկան հույզեր եւ գեղեցիկ ֆուտբոլ»,- Դյուգարիի խոսքը մեջբերում է Evening Standard-ը:

Հիշեցնենք, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ «Մանչեսթեր Յունայթեդն» ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր:

loading...