Եվրահանձնաժողովի հետ ուղիղ համագործակցության ստեղծումը շարունակում է մնալ ԵԱՏՄ օրակարգում

Եվրահանձնաժողովի հետ ուղիղ համագործակցության ստեղծումը շարունակում է մնալ ԵԱՏՄ օրակարգում

19:26 30 Նյմ, 2018

Եվրոպական հանձնաժողովի հետ ուղիղ երկխոսության և համագործակցության հաստատումը եղել և մնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթություններից մեկը: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

«Մեր ջանքերի շնորհիվ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Ռուսաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության միջև կա տեխնիկական երկխոսություն», – ասել է Սարգսյանը։

Նա անդրադարձել է նաև այլ միությունների ու պետությունների հետ համագործակցությանը, այսպես.

  • Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի հետ հուշագիր կստորագրվի այս տարվա դեկտեմբերին,
  • Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը կնքել են այս տարի,
  • Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը, որը հանգեցնելու է այդ երկրի հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանը, գտնվում է ԵԱՏՄ անդամ երկրների կողմից վավերացման փուլում և կարող է ուժի մեջ մտնել 2019թ.:
loading...