Բրյուսելում սկսվել են «դեղին բաճկոններ»-ի բողոքի ցույցերը

Բրյուսելում սկսվել են «դեղին բաճկոններ»-ի բողոքի ցույցերը

19:04 30 Նյմ, 2018

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բենզինի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնողները փակել են ճանապարհները՝ խցանումներ ստեղծելով ԵՄ դիվանագիտական հաստատությունների թաղամասի մոտ: Այս մասին հաղորդում է «RTBF» հեռուստաընկերությունը:

Հարյուրից ավելի ցուցարարներ՝ դեղին անթև բաճկոններով, շրջափակել են Դեզ Ար պողոտան: Այն մեծ նշանակություն ունի երթևեկության համար: Նշվում է, որ դեռ դժվար է կանխատեսել, թե ինչ թափ կառնի բողոքի ակցիան: Լրագրողները ենթադրում են, որ փողոցները փակելը մեծ իրադարձությունների սկիզբն է միայն:

Բելգիայի ոստիկանությունը պատրաստվել է իրադարձության ցանկացած ընթացքի:

loading...