Մեծ զարմանք էր, երբ իմացանք՝ կոկորդիլոսը սատկել է. Կենդանաբանական այգու աշխատակից

Մեծ զարմանք էր, երբ իմացանք՝ կոկորդիլոսը սատկել է. Կենդանաբանական այգու աշխատակից

18:45 30 Նյմ, 2018

Երևանի կենդանաբանական այգում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել այգում վերջերս սատկած կոկորդիլոսին: Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանի խոսքով՝ պարզվում է՝ կենդանին վաղուց առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, ինչը տեսանելի չի եղել:
 

«Մեզ համար մեծ զարմանք էր, երբ մենք իմացանք, որ կոկորդիլոսը սատկել է, որովհետև դուք տեսաք, թե ինչ մեծ կենդանի էր: Եվ այդ կենդաինին այդպիսին է դարձել շատ մարդկանց ջանքերի շնորհիվ, բայց երբ սատկեց, և մենք հերձեցինք սողունին,  մենք տեսանք, թե ինչ պաթալոգիկ երևույթներ կան այդ կենդանու օրգանիզմի մեջ: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ մի այլ կենդանի այդ կարգի պաթոլոգիաներով չէր կարող ապրել»,- ասել է Մակարյանը:

Մակարյանը բացառել է սողունին միտումնավոր վնասելու վարկածը:
loading...