Չեմպիոնների լիգա. Մեսսին՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի քվեարկության արդյունքում, ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն խաղացող: Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ խաղում Մեսին դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինա: Նա դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի պատմության լավագույն ռմբարկու՝ 66 խաղում 66 գոլ:

Այս մրցաշրջանում Մեսին արդեն երրորդ անգամ է ճանաչվում Չեմպիոնների լիգայի տուրի լավագույն խաղացող:

Լավագույն քառյակում էին նաեւ «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, «Լիոնի» հարձակվող Մաքսվել Կորնեն եւ «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը:

ԱՎԵԼԻՆ