Մտահոգ «վախեցածները». Ինչու են ՀՀԿ ցուցակը լքում թեկնածուները. «Ժամանակ»

Մտահոգ «վախեցածները». Ինչու են ՀՀԿ ցուցակը լքում թեկնածուները. «Ժամանակ»

8:54 30 Նյմ, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը երեկ հայտարարել է, որ իրենց համամասնական ցուցակի ներկայացուցիչները ինքնաբացարկ են ներկայացնում վախի ազդեցության տակ:

Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ թեկնածուների մեծ մասը  այդ ցուցակում է հայտնվել վախի ազդեցության տակ:

ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում են, որ կուսակցության վերնախավը ստիպել է իրենց լինել ցուցակում, այլապես սպառնալով բացահայտել նրանց գործունեության ոչ ցանկալի դրվագներ:
Իսկ դուրս եկողները այս ընթացքում հասկացել են, որ իրենք նույնիսկ 10 ձայն չեն ստանալու, եւ որոշել են խուսափել ավելորդ խայտառակությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...