Օլեգ Տաբակովի թատերական դպրոցում դիակ են գտել

Օլեգ Տաբակովի մոսկովյան թատերական դպրոցի շենքում անշունչ մարմին են գտել։ Այս մասին, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հայտնում է Лента.Ру-ն։

Ոստիկանության աշխատակցի խոսքերով՝ կնոջ դիակը գտնվել է դաստիարակների հանգստի սենյակում։ Մահացածը 47 տարեկան է։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր չկան։

Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կանգն է։ Քննիչները ստուգում են դեպքի հանգամանքները։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը մահացել է մարտին՝ 82 տարեկան հասակում։

 

ԱՎԵԼԻՆ