5 խորհուրդ՝ առողջ երակներ ունենալու համար

Համաձայն վիճակագրական տվյալների՝ վարիկոզը կարելի է համարել կանանց հիվանդություն, քանի որ հենց իգական սեռի ներկայացուցիչներն են ամենից հաճախ բախվում այս խնդրին: Դրա առաջացման հիմնական պատճառներն են հղիությունն ու բարձրակրունկ կոշիկները: Սակայն կան պարզ միջոցներ, որոնք կօգնեն կանխել այս հիվանդության առաջացումը:
1. Ավելի շատ շարժվել
Երակները «չեն սիրում», երբ արյուը լճանում է, այդ իսկ պատճառով հարկավոր է ավելի շատ շարժվել: Սակայն այս հարցում անհրաժեշտ է լինել ուշադիր, քանի որ չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը նույնպես կարող է վտանգավոր լինել: Երակների առողջությունը պահպանելու համար լավագույն տարբերակը ամենօրյա զբոսաքն է, հեծանիվ վարելն ու լողը: Երբեմն երակների վարիկոզային լայնացումը կարող է պայմանավորված լինել ժառանգականությամբ: Այս դեպքում հարկավոր է ամեն օր կատարել «հեծանիվ» վարժությունը կամ 10-15 րոպե ոտքերը բարձր տեղ դնել: Ոտքերը վեր բարձրացնելիս ցանկալի է նստատեղի տակ դնել փոքր բարձ. այս կերպ կարելի է խուսափել թութքի առաջացումից:
2. Առավոտյան ու երեկոյան մերսել ոտքերը
Մասնագետները, վարիկոզի վտանգի դեպքում, խորհուրդ են տալիս ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո և գիշերը՝ քնելուց առաջ կատարել ոտքերի մերսում: Հարկավոր է սկսել ոտքերի մատներից, այնուհետև շրջանաձև շարժումներով բարձրանալ, մինչև աճուկների հատվածը: Երակներն ամրապնդելու ևս մի հիանալի տարբերակ է ջրի շիթով հիդրոմերսումը և կոնտրաստային ցնցուղը: Բացի այդ, վարիկոզի կանխարգելման համար հիանալի միջոց են նաև ոտքերի համար դեղաբույսերով վաննաները (փռնչուկ (арника), դաշտային ձիաձետ (полевой хвощ), վաղենակ (календула) և այլն):
3. Օգտագործել սեղմող ներնքնազգեստ
Վարիկոզի առաջին ախտանշանների դեպքում խորհուրդ է տրվում սկսել կրել սեղմող ներքնազգեստ (նույնիսկ ամռանը): Պետք չէ դրանցից հրաժարվել նույնիսկ արձակուրդի մեկնելիս, մեքենայով կամ ինքնաթիռով երկար ճանապարհ գնալիս կամ գործուղումների ժամանակ: Շոգ եղանակին սեղմող զուգագուլպաները կարելի է փոխարինել սեղմող գուլպաներով:
4. Հրաժարվել բարձրակրունկ և բացարձակապես առանց կրունկի կոշիկներից
Երակների վարիկոզային լայնացման վտանգի դեպքում հարկավոր է հրաժարվել ինչպես բարձրակրունկ, այնպես էլ բացարձակապես առանց կրունկի կոշիկներից, քանի որ դրանք մի քանի անգամ բարձրացնում են երակների ծանրաբեռնվածությունը: Հատկապես վտանգավոր են 7 սմ և ավել բարձրությամբ կրունկով կոշիկները, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը:
5. Փոխել սննդակարգը
Երակների համար շատ օգտակար է մագնեզիումով հարուստ սննդամթերքը, ուստի հարկավոր է ուտել ավելի շատ հնդկաձավար, գարի, կորեկ ու ընկուզեղեն: Բացի այդ, հարկավոր է սննդակարգը հարստացնել նաև ցիտրուսային մրգերով, հապալասով, սև հաղարջով և խաղողի մուգ տեսակներով: Այս մթերքները հարուստ են կենսաֆլավոնոիդներով, որոնք կանխում են երակային հանգույցների առաջացումը: Անհրաժեշտ է հրաժարվել քաղցրավենիքից, թխվածքաբլիթներից ու խմորիչ պարունակող խմորից:

ԱՎԵԼԻՆ