Ահա թե ինչու են աստղերը մեկ համար մեծ կոշիկ կրում

Վերջերս աստղերի մոտ միտում է նկատվում մեկ-երկու համար մեծ կոշիկ հագնել: Ի՞նչ է ստիպում նրանց այդպես վարվել: Արդյո՞ք դա նորաձև է, թե՞ կա մեկ այլ գաղտնիք:

Իրենց երեկոյան կերպարներում աստղերը հաճախ գիտակցված հագնում են կրունկով կոշիկներ կամ բոկոտիկներ, որոնք մեկ-երկու համար մեծ են:

Ամբողջ գաղտնիքն այն է, որ այդ կերպ նրանք փրկում են իրենց ոտքերը կոշտուկներից: Չէ՞, որ նրանք ստիպված քայլում են բարձրակրունկ կոշիկների վրա ժամերով: Երբեմն դա տևում է ամբողջ գիշեր և նույնիսկ՝ ավելի: Բնականաբար, դրանից ոտքերը այտուցվում են:

Որպեսզի բարձրակրունկ կրելն անհարմարավետություն չպատճառի, աստղերը հատուկ մի քանի համար մեծ կոշիկ են հագնում: Դրա մեկ այլ առավելությունն այն է, որ այդ դեպքում կոշիկը չի ցավեցնում, քանի որ կիպ չի կպնում ոտքերի նուրբ հատվածներին:

Ասղային ոճաբանները հետևյալ հնարքն են օգտագործում՝ կոշիկների կամ բոկոտիկների մեջ կպցնում են հատուկ սիլիկոնե բարձիկներ, որոնք թույլ չեն տալիս ոտքը սղա՝ այդ կերպ խուսափելով կոշիկ կորցնելուց: Ստացվում է, որ կոշիկը լավ նստած է ոտքին, բայց ոչ կիպ և չի սեղմում, չի խանգարում արյան շրջանառությանը և, բնականաբար, չի հանգեցնում ոտքի այտուցվածության:

Մեկ այլ գաղտնիք է երկկողմանի կպչուն ժապավենը: Այն նույնպես օգնում է, որպեսզի կոշիկը ոտքին մնա:

Իհարկե հաճախ մեծ կոշիկ հագնում են երկար զգեստի հետ, որպեսզի այն ծածկի կոշիկի հետևի մասը: Սակայն, այդ հնարքը գրեթե թրենդ է դարձել և աստղերը ոչ միշտ են փորձում թաքցնել դա:

ԱՎԵԼԻՆ