Ընտրություններից հետո համաձայնության կառավարություն ձեւավորելու իմաստ չկա. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո համաձայնության կառավարություն ձեւավորելու իմաստ չկա: Այս մասին նա նշել է այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանի փողոցներում ընթացող քայլերթի ժամանակ:

Հարցին, թե ընտրություններից հետո արդյոք միանձնյա կառավարություն կձեւավորեն, թե՞ ազգային համաձայնության կառավարություն կլինի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, պետք է լինի հստակ ժողովրդի ուժեղ մանդատով օժտված կառավարություն»:

ԱՎԵԼԻՆ