Disney-ը հրապարակել Է «Առյուծ արքան» ֆիլմի թիզերը(տեսանյութ)

Walt Disney Studios կինոստուդիան հրապարակել Է «Առյուծ արքան» կինոֆիլմի թիզերը, որը կդառնա 1994 թվականի մուլտֆիլմի ռեմեյքը:

Մեկուկեսրոպեանոց տեսահոլովակը, որը նոյեմբերի 21-ին զետեղվել Է YouTube տեսահոսթինգում ստուդիայի ալիքում, երեք ժամվա ընթացքում դիտել Է գրեթե 700 հազար մարդ:

«Ռեժիսոր Ջոն Ֆավրոյի՝ ամբողջովին նորացված «Առյուծ արքան» հանդիսատեսին տեղափոխում Է աֆրիկյան սավաննա, որտեղ ապագա արքան պետք Է հաղթահարի դավաճանությունն ու ողբերգությունը, որպեսզի իր օրինական տեղն ստանա Հպարտության ժայռի վրա»,-ասված Է ստուդիայի՝ հրապարակմանը կից մեկնաբանության մեջ: Նշվում Է, որ կինոժապավենը վարձույթ կմտնի 2019 թվականի հուլիսի 19-ին: Թիզերում ցուցադրված Է, թե սավաննայի բնակիչներն ինչպես են ողջունում գազանների ապագա արքային. կենդանիները հավաքվել են ժայռի շուրջ, որի վրա Ռաֆիքի կապիկը ձեռքին պահում Է Սիմբու նորածին կորյունին՝ կինոնկարի գլխավոր հերոսին: Գործողությունը տեղի Է ունենում Circle of Life («Կյանքի շրջան») սաունդթրեքի ֆոնին, որը հնչել Է 1994 թվականի «Առյուծ արքա» մուլտֆիլմում:

Նոր ֆիլմի ռեժիսորը, որը թողարկվելու Է 2019 թվականի ամռանը, Ջոն Ֆավրոն Է: Հնչունավորմանը մասնակցել են Դոնալդ Գլովերը, Սեթ Ռոգենը, Չիվեթել Էջիոֆորը, Բիլի Այքները, Ջոն Օլիվերը, Քիգեն-Մայքլ Քին, Բեյոնսեն եւ ուրիշներ: Իր դերին Է վերադարձել Ջեյմս Էռլ Ջոնսը: Ռեմեյքի սաունդթրեքի, ինչպես նաեւ դասական մուլտֆիլմի վրա աշխատել Է Էլթոն Ջոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՎԵԼԻՆ