Ինչով է վտանգավոր չափից շատ ջուր օգտագործելը

Բժիշկները զգուշացնում են, որ չափազանց շատ ջուր խմելը կարող է վտանգավոր լինել առողջության համար, գրում է Business Insider-ը։

Նշվում է, որ մարդու երիկամները ունակ են ժամում միայն 800-1000 միլիլիտր ջուր վերամշակել։ Եթե այդ քանակը ավելանում է, օրգանիզմում նատրիումի բալանսը խախտվում է։ Երիկամային խնդիր ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն՝ չչարաշահեն ջուրը։

Չափազանց շատ ջրի օգտագործումը խախտում է նաեւ արյան ճնշման կարգավորումը, ինչը կարող է բերել ուղեղի ֆունկցիաների խախտման, կոմայի եւ անգամ մահվան։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

 

 
 

ԱՎԵԼԻՆ