Մեկընդմիշտ ազատվեք ցելյուլիտից այս հրաշք դիետայի միջոցով

Ցելյուլիտից խուսափելու համար պետք է հրաժարվել անառողջ սննդից` համբուրգերներից, չիփսերից, գազավորված ըմպելիքներից, հայտնում է allwomen.net.ua-ը: Սովորական հացը փոխարինել կոշտ աղացած ալյուրի հացով, չօգտագործել սպիտակ ալյուրից խմորեղեն, ինչպես նաև անհրաժեշտ է հրաժարվել կիսաֆաբրիկատներից:
Նախաճաշը պետք է լինի լիարժեք և սննդարար: Նախաճաշին հարմար է ուտել շիլաներ, կարտոֆիլ կամ ձավարեղեն` զուգորդված բանջարեղենով: Բանջարեղենը ափսեի մեջ պետք է լինի ավելի շատ:
Անհրաժեշտ է սննդակարգում ավելացնել ձավարեղենի, կարտոֆիլի և գազարի քանակությունը, կալցիումով հարուստ կաթ և կաթնամթերք, ինչպես նաև օգտագործել շատ մրգեր: Ավելին, մրգերը պետք է ուտել հիմնական կերակուրից առանձին: Դրանք կարելի է օգտագործել որպես թեթև նախաճաշ, որոնք հագեցնում են սովը և չեն ծանրաբեռնում ստամոքսը:

ԱՎԵԼԻՆ