Տղամարդու սեքսուալությունը տարբեր տարիքներում

Ի՞նչ տարիք ունի ձեր սիրելին: Ներկայացնում ենք տղամարդկանց սեքսուալությունը՝ տարբեր տարիքներում:

Համարվում է, որ տղամարդիկ սեքսի մասին մտածում են յուրաքանչյուր ազատ վայրկյան: Սակայն մտածելն ու իրականացնելը բոլորովին այլ բաներ են: Ինչ խոսք, սերն ու սեքսը իրենց տեղն ու դերն ունեն ցանկացած տարիքում: Սակայն , եթե սեքսուալությունը ծաղկում է 30+ տարիքում, ապա տղամարդկանց կենսառիթմերը մի փոքր այլ են, և յուրաքանչյուր փուլի տարիքային առանձնահատկությունները վերաբերում են նաև ինտիմ կյանքին: Թե ի՞նչ դրական և բացասական փոփոխություններ են լինում, կիմանաք հենց հիմա:

Սեքսուալությունը 20-25 տարեկանում

Միջին վիճակագրական տղամարդը սեռական կյանքը սկսում է 16-20 տարեկանում, ուստի 20-ում նա արդեն որոշակի փորձ ունի` երբեմն հաջող, երբեմն` ոչ այդքան: Այդ փուլում տղամարդը գտնվում է առողջ և լավ ֆիզիկական վիճակում, այդ իսկ պատճառով նրան հարկավոր է կանոնավոր սեքս:

Միաժամանակ այդ տարիքում տղամարդու արյան մեջ առկա է հսկայական քանակությամբ տեստոստերոն, ինտիմ հարաբերությունների իր ցանկությունները բավարարել տղամարդը գործնականում պատրաստ է ցանկացած պահի: Գրգռումը վրա է հասնում արագ, ընդ որում, սեռական ակտի տևողությունը կարող է հիասթափեցնել կանանց` այս տարիքի տղամարդկանց փոքր տոկոսն է, որ կարող է «դիմանալ» հինգ րոպեից ավելի:

Եվս մեկ բացասական կողմն այն է, որ մեծ մասամբ այս տարիքի տղամարդիկ բավարար ուշադրություն չեն դարձնում սիրային գուրգուրանքներին և նախաբաններին, այլ փորձում են հնարավորինս արագ «տիրել ավարին»:

Սեքսուալությունը 25-30 տարեկանում

30-ամյակին մոտ տեստոստերոնի մակարդակը սկսում է նվազել, սեքսի պահանջը դառնում է ավելի գիտակցված և վերահսկելի: Դրանով է պայմանավորված նաև կանանց նկատմամբ նրանց վերաբերմունքը. տղամարդը սկսում է հարաբերվել ընտրովի, նրա համար մեծ կարևորություն է ստանում զուգընկերուհու գրավչությունը, զգացմունքայնությունը, փորձը: Սեքսի որակը զգալիորեն լավանում է, քնի որ էրեկցիայի հետ խնդիրներ չեն առաջանում, ընդ որում, պահպանվում է մեկ գիշերում մի քանի սեռական ակտ կատարելու ունակությունը:
Երևակայությամբ օժտված կանանց համար առանձնահատուկ դրական դրսևորում է այն, որ հատկապես տարիքային այս շրջանում են տղմարդիկ ձգտում նոր փորձարկումների, նրանք մղվում են հերոսությունների և բացահայտումների:

Սեքսուալությունը 30-35 տարեկանում

Ծաղկման տարիք է, երբ տղամարդը լի է ուժով, էներգիայով, մղումներով և ցանկություններով: Այդ պարագայում սոցիալական պարտավորություններն ու պատասխանատվությունը (աշխատանք, ընտանիք, երեխաներ) որոշ չափով նվազեցնում են սեքսուալ մակարդակը: Ցանկության բացակայությունը կարող է պայմանավորված լինել հոգնածությամբ, գերլարվածությամբ, սթրեսներով և քնի պահանջով: Այդ իսկ պատճառով «մինչ առավոտ ձգվող մարաթոնները» գնալով դառնում են հազվադեպ, հատկապես` աշխատանքային օրերին:

Ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ առողջությունը կարող է վատանալ. հենց այս շրջանում կարող է զարգանալ շագանակագեղձի բորբոքում, իսկ էրեկցիայի համար կարող են պահանջվել լրացուցիչ խթանիչներ: Փոխարենը այս տարիքային խմբի տղամարդիկ կարող են «դիմանալ» բավական երկար. բուն գործընթացը կարող է ձգվել 10 րոպե, իսկ երբեմն` ավելի երկար:

Սեքսուալությունը 35-45 տարեկանում

Ըստ վիճակագրության, եթե տղամարդը մինչ այս տարիքն ունեցել է կանոնավոր սեռական կայնք, ապա առանձնահատուկ փոփոխություններ տեղի չեն ունենա: Տղամարդու խառնվածքը գործնականում կմնա նույնը, ինչ 30 տարեկանում էր: Միակ խնդիը, որը կարող է խանգարել, հնարավոր է դառնա որևէ քրոնիկական հիվանդություն, որին ժամանակին անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել:

Կա ևս մեկ տարօրինակ վիճակագրություն. այս տարիքային խմբի տղամարդկանց մի մասն ունի փորձարկումների սուր մղումներ: Ընդհանուր հագեցածությունը, ստացած գիտելիքները, ձեռք բերած ինքնավստահությունը նպաստում են, որպեսի տղամարդը ձգտի ոչ ստանդարտ հաճույքների:

Իհարհե, հարկ է նշել նաև դրական կողմերի մասին։ Հատկապես այս տարիքում է տղամարդը շեշտը դնում զուգընկերուհուն հաճույք պատճառելու, և ոչ թե իր վրա։ Նա քնքույշ է, նրբանկատ, փորձառու, երկար սեռական ակտի ունակ, քանի որ սեփական հաճույքը նրա մոտ երկրորդական է։

Սեքսուալությունը 50-ից բարձր տարիքում

 

Որքան էլ պարադոքսալ է, սակայն, գիտնականների կարծիքով, կես դարը բոլորած տղամարդկանց 25%-ի մոտ սեքսուալ կարողությունները գործնականում ավելի են լավանում, քան 30-40 տարեկանում է։ Ֆիզոլոգիական տեսանկյունից դա բացատրվում է նրանով, որ տղամարդը նախկինի համեմատ, ավելի ձերբազատված է լինում սեքսուալ բնույթի սթրեսներից։ Միաժամանակ, թեև գրգռվածությունն ու էրեկցիան պահանջում են ավելի երկար ժամանակ, սեռական ակտն էլ կարող է ձգվել բավականին երկար․ այս տարիքի տղամարդկանց համար առաջնահերթը զուգընկերուհու հաճույք ստանալն է, իսկ սիրային խաղերին հատկացվում է բավականին երկար ժամանակ։

Անշուշտ, յուրաքնչյուր տղամարդ անհատական է, և այն, ինչի մասին խոսվեց, ընդամենն ընդհանրացված վիճակագրություն է։ Կարևորը`սեփական առողջությունը պահպանելն է հոգեբանական առողջ վիճակը։ Այդ դեպքում թե տղամարդկանց, թե կանանց համար սեքսի բերկրանքը հասանելի կլինի ցանկացած տարիքում։

ԱՎԵԼԻՆ