Վրաստանի նախագահի թեկնածուների վրա Facebook-ի գովազդն ավելի քան 53 հազար լարի է արժեցել

Վրաստանի նախագահական ընտրությունների ընթացքում թեկնածուները Facebook-ի գովազդի համար ավելի քան 53 հազար լարի են ծախսել: Տվյալները հրապարակվել են պետական աուդիտի ծառայության քաղաքական ֆինանսների մոնիտորինգի բաժնի կողմից, հաղորդում է վրացական Առաջին ալիքը:

Սոցիալական ցանցում գովազդային ծախսերով առաջին տեղում է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում շտաբը Facebook-ի գովազդի համար ծախսել է շուրջ 35 հազար 396 լարի:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Facebook-ի գովազդի համար ծախսել է 16 հազար 638 լարի, «Եվրոպական Վրաստանի» թեկնածու Դավիթ Բաքրաձեն՝ 878 լարի:

ԱՎԵԼԻՆ