Եղանակը Հայաստանում․ վաղվանից կցրտի 4-5 աստիճանով

Եղանակը Հայաստանում․ վաղվանից կցրտի 4-5 աստիճանով

17:46 4 Նյմ, 2018

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ։ 

Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի՝ +4 +6, վաղը ցերեկը՝ +12 +14։

loading...