Մեքենա է շրջվել՝ ներսում երեք մարդ

Մեքենա է շրջվել՝ ներսում երեք մարդ

12:11 4 Նյմ, 2018

Երևանի Բաբաջանյան փողոցում նոյեմբերի 3-ի գիշերը «TOYOTA» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին, երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվել. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:  Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Հ. Մ.-ն (ծնված 1987 թ.) և ուղևորներ Թ. Թ.-ն (ծնված 1968 թ.) ու Կ. Ա.-ն (ծնված 1988 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել:

Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն:

loading...