Էրդողանը կանխատեսում է մինչև տարեվերջ Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ՝ գրում է economics.unian.net-ը:

Այդ մասին նա ասել է նախագահ Ստամբուլում Ուկրաինայի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի յոթերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ Պետրո Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Այսօր մենք որոշեցինք ավարտել մինչև տարեվերջ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման աշխատանքները: Մենք հավատում ենք, որ այս համաձայնագրով մենք կկարողանանք հասնել 10 մլրդ դոլարի առևտրի հաշվեկշռի վերաբերյալ մեր նպատակին», – ասել է Էրդողանը:

Էրդողանի խոսքերն էլ հաստատել է Պորոշենկոն, ով նշել է, որ կողմերը հավակնոտ նպատակներ են սահմանել երկու երկրների հետագա համագործակցության համար:

ԱՎԵԼԻՆ