«Էկո Ստեպ» ընկերության նպատակն է նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ նվազեցնել էկոլոգիային պատճառվող վնասները. Յուրի Կաչաչյան (լուսանկարներ)

«Էկո Ստեպ» ընկերության նպատակն է նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ նվազեցնել էկոլոգիային պատճառվող վնասները. Յուրի Կաչաչյան (լուսանկարներ)

15:43 1 Նյմ, 2018

«Էկո Ստեպ» ընկերությունը համարվում է երիտասարդ ընկերություն վերականգնվող էներգիայի ոլորտում, սակայն այդ փաստը չի խանգարում, որպեսզի «Էկո Ստեպ»-ը համագործակցի համաշխարհային մի շարք ընկերությունների հետ:
«Էկո Ստեպ» ընկերությունը համարվում է գերմանական «AE Solar» արտադրող ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

1lur.am-ը զրուցել է «Էկո Ստեպ» ընկերության հիմնադիր տնօրեն Յուրի Կաչաչյանի հետ:

-Պարո՛ն Կաչաչյան, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք զբաղվել հենց այս գործով:

-Մենք ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ օր օրի զարգանում, առաջընթաց են ապրում նորարարական տեխնոլոգիաները: Ես ինքս միշտ հետաքրքրված եմ եղել դրանցով և նպատակ եմ ունեցել զարգացնել հայրենի երկիրս՝ խթանելով նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառումը:
Նշեմ, որ ծնվել և մեծացել եմ ՌԴ-ում և, չնայած որ երբեք չէի եղել հայրենիքումս, 3 տարի առաջ որոշեցի գալ և այլևս չլքել իմ երկիրը: Արմատներս Արևմտյան Հայաստանից են՝ Էրզրումից: Իմ պապերը բռնի ուժով են լքել իրենց հայրենիքը, գաղթել են Ջավախք, իսկ հիմա ժամանակն է ետ վերադառնալ:
Ինչևէ, նորարարական տեխնոլոգիաներով տարված լինելս հանգեցրեց նրան, որ կնոջս՝ Մարիամ Մեյրոյան Կաչաչյանի հետ որոշեցինք մասնակցել մի ցուցահանդեսի, որը տեղի էր ունենալու Դուբայում և որի ժամանակ ներկայացված էին լինելու էկոլոգիային առընչվող նորագույն տեխնոլոգիական և դիզայներական լուծումները:
Կարելի է ասել, որ ամեն ինչ սկսվեց հենց այս ցուցահանդեսի ժամանակ, որբ որոշեցինք, որ այդ ամենը պետք է հասանելի դառնա մեր ժողովրդին: Հենց այսեղ էլ ձեռք բերեցինք մեր ընկերության առաջին գործընկերներին:
Առաջին արևային մարտկոցները տեղադրել ենք մեր տան տանիքին: Կարելի է ասել մեր տունը փորձադաշտ հանդիսացավ: Մեկ ամսում մենք ինքներս տեսանք արևային մարտկոցների կիրառումից ստացած օգուտը և արդեն վստահորեն ձեռնամուխ եղանք այս գործին:
Հիմա աշխատում ենք կնոջս՝ Մարիամի հետ: Սա մեր ընտանեկան գործն է:


-Ո՞րն է «Էկո Ստեպ» ընկերության հիմնական նպատակը:

-Ինչպես նշեցի, «Էկո Ստեպ» ընկերության նպատակներից մեկը նորագույն տեխնոլոգիաները հասանելի դարձնելն է ժողովրդին: Հայաստանում դեռևս կան համայնքներ, որտեղ տաք ջուրը և մշտական հոսանքը խնդիր են հանդիսանում: Մեր արևային պանելները և ջրատաքացուցիևները, ինչպես նաև արևային փողոցիային, այգիների լուսավորումները լուծումն են հանդիսանում այս խնդիրների: Սակայն երբ խոսքը գնում է հիմնական նպատակի մասին, ապա դա՝ այդ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ էկոլոգիային պատճառվող վնասների նվազեցումն է: Կարծում եմ, որ մեր ընկերության անվանումն էլ պարզ է դարձնում մեր նպատակը: Մարդկային գործունեությունը ամեն օր վնասում է մեր Երկիր մոլորակը: Արևային էներգիայի կիրառումը ակնհայտ կերպով կրճատում է ջերմոցային գազերի արտաներումները, որոնք էլ գլոբալ տաքացման հիմնական պատճառներից են: Հենց այդ պատճառով էլ Էկո Ստեպ ընկերությունը ձեռնամուխ է եղել կանաչ էներգիայի տարածման գործին:

-Կոնկրետ ի՞նչ տեխնոլոգիաներ եք օգտագործում և ի՞նչ նորույթ եք դուք թելադրում շուկայում, որ մինչ այս դեռ ոչ մի ընկերություն այս ոլորտում չի ներկայացրել:

-Մենք ներկայացնում ենք արևային ճնշումային և ոչ ճնշումային ջրատաքացուցիչներ, արևային վահանակներ և փողոցի լուսավորման արևային լեդ լամպեր:
Շուկայում մեր առավելությունը կայանում է մեր առաջարկած նորագույն տեխնոլոգիայում: Մենք առաջարկում ենք արևային մարտկոցներ, որոնք աշխատում են Hot-Spot Free տեխնոլոգիայով: Պետք է նշեմ, որ այս տեխնոլոգիայով պանելների միակ արտադրողը աշխարհում մեր գործընկերն է՝ գերմանական AE Solar ընկերությունը:
Hot-Spot Free տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ ֆոտովոլտային մոդուլները պաշտպանում են յուրաքանչյուր բջիջը ինդիվիդուալ դիոդներով: Դա նշանակում է, որ բջիջները կապված չեն իրար հետ և մեկի աշխատանքի խափանումը չի հանգեցնի մյուսի աշխատանքի խափանմանը:

Այս տեխնոլոգիայի հաջորդ առավելությունը կայանում է նրանում, որ արևային վահանակը երբեք չի տաքանում 85o-ից ավելի, նույնիսկ Երկրի ամենատաք շրջանում: Սա նվազեցնում է վահանակի արտադրողականության նվազման ռիսկը և իհարկե հրդեհների առաջացման վտանգը:
Պետք է նշեմ, որ մեր ընկերությունը պակաս կարևորություն չի տալիս նաև գեղեցիկ դիզայնին: Մենք առաջարկում ենք արևային վահանակներ ոչ միայն ստանդարտ ալյումինե շրջանակով, այլ նաև սև շրջանակով և երկկողմանի ապակյա վահանակներ (glass to glass), որոնք թույլ կտան ստանալ գեղեցիկ ճարտարապետական լուծումներ:

– Այս կարճ ժամանակահատվածում ստացե՞լ եք արդյոք նոր առաջարկներ, աջակցություն կամ ներդրումներ:

– Իհարկե ստացել ենք: Նախ մենք ապրում ենք մի հրաշք, արևոտ երկրում, որը հարուստ է բնական պաշարներով և սա մեծ հնարավորություն է մեզ համար զարգացնել արևային նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Շատ շուտով, ծրագրերի իրականացումից հետո կհրապարակվեն և կլուսաբանվեն բոլոր կատարված աշխատանքները:

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 077 388338

կամ գրել մեր էլ.հասցեին ՝ marketing@ecostep.am , info@ecostep.am 

 

Ինտերնետային կայք ՝ ecostep.am

loading...