Վախը ծխելուց հետ կվարժեցնի. գիտնականներ

Ծխախոտի տուփերի վրա սարսափազդու պատկերները ծխելու դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդ են: Xinhua-ն հայտնում է, որ այս դեպքում գործում է մարդու վրա բացասական զգացումների՝ վախ կամ զզվանք ներգործության մեխանիզմը:

Հետազոտության շրջանակում ընտրվել են 300-ից ավելի նախազգուշացնող պատկերներ, որոնք աշխարհի տարբեր երկրներում (Ավստրալիա, Կանադա, Նոր Զելանդիա եւ Մեծ Բրիտանաի) պատկերվում են ծխախոտի տուփերի վրա: Հաշվի են առել նաեւ տեղական ազգային գովազդային ընկերություններին, ծխելու բացասական հետեւանքների մասին իրական մարդկանց պատմությունները:

Արդյունքում ընտրվել են 48 բնութագրեր, որոնք կարող են լինել հակածխախոտային գովազդում: Մասնավորապես՝ պատկերների գունային գամման, բժշկական սարքավորումների լուսանկարների ներառում եւ այլն:

Շուրջ 1400 ծխողների առաջարկել են դիտել ընտրված գովազդը եւ նշել, թե տեսածից ինչն է իրենց վրա ամենաշատն ազդել: Պարզվել է, որ կամավորների վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են հենց գրաֆիկական պատկերները: Փորձարկվողներից շատերը խոստովանել են, որ սարսափազդու պատկերների հետեւանքով անհարմարավետություն են զգացել:

ԱՎԵԼԻՆ

Leave a Comment