Նախնական տեղեկություններով Ինդոնեզիայում վթարված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել

Հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հոկտեմբերի 29-ին աղետի Է ենթարկվել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը, որը Ջակարտայից մեկնել Էր Պանկալպինանգ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը հղում անելով Ինդոնեզիայի փրկարարական ծառայություններին: 

Flightradar24 մոնիթորինգային ծառայության տեղեկատվության համաձայն՝ Ջակարտայից Պանկալպինանգ չվերթն իրականացնում Էր Boeing 737 MAX 8 ինքնաթիռը: Ըստ վերջին տվյալների՝ օդանավում եղել Է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամները: Ինքնաթիռը ռադարների Էկրաններից անհետացել Էր թռիչքից 13 րոպե անց: Lion Air-ի ղեկավար Էդվարդ Սիրաիթը հրաժարվել Է մեկնաբանել իրադրությունը: «Ներկայում մենք չենք կարող մեկնաբանություններ տալ:

ԱՎԵԼԻՆ