Գիտնականները բացատրել են ոգելիցի չարաշահումից հետո հիշողության մթագնման բնույթը

ԱՄՆ Բրաունի համալսարանի գիտնականները բացատրել են ոգելիցի չարաշահումից հետո հիշողության մթագնման բնույթը: Neuron ամսագիրը հայտնում է, որ հետազոտության շրջանակում փորձեր են կատարվել դրոզոֆիլ ճանչերի վրա:

Գիտնականները ճանճերի գենոմի մեջ ներդրել են ԴՆԹ-ի հատուկ հատվածներ, որպեսզի հետեւեն այդ գեների ակտիվությանը եւ ընտրողաբար անջատեն: Այնուհետեւ նրանք միջատների պահվածքին հետեւել են ոգելիցի առկայության կամ հոտի դեպքում: Պարզվել է, որ սպիրտը ճանճերի հիշողության կենտրոնի նեյրոններում փոխել է Dop2R գենի աշխատանքը՝ բջիջներին ստիպելով «միանալ» Dop2R-ի այլ տեսակի:

Հետազոտողները նշում են, որ Dop2R-ն ձեւավորում է դոֆամինի ռեցեպտորները, եւ ԴՆԹ-ի այդ հատվածը պարունակում է այս ռեցեպտորի զանազան տարբերակներ հավաքելու մի քանի «ծրագրեր»: Ըստ որում՝ տարբեր Dop2R-ների միջեւ միանալու արագությունը կախված է ստացած ալկոհոլի չափաքանակից:

Գիտնականները նշում են, որ դոֆամինային ռեցեպտորների աշխատանքում նման փոփոխությունները խախտում են հիպոկամպի աշխատանքը, որը մասնակցում է հիշողության համախմբման (այսինքն՝ կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետին անցնելու) մեխանիզմներին: Սա, իր հերթին, խոչընդոտում է երկարաժամկետ հիշողությունների ձեւավորմանը:

ԱՎԵԼԻՆ

Leave a Comment