Բնական հիանալի միջոց՝ ատամների որակյալ սպիտակեցման համար

Հաճախ ժպտացեք, քանի որ ժպիտը հաջողության գրավականն է: Որպեսզի Ձեր ատամները ճերմակ լինեն, և ցանկանաք ավելի հաճախ ժպտալ, Ձեզ համար պատրաստել ենք մի հիանալի միջոց:

Օգտագործեք քրքում՝ ատամների անթերի մաքրման և սպիտակեցման համար: Չնայած որ այս համեմունքն ունի վառ դեղին գույն, այն հիանալի արդյունք է տալիս. հեռացնում է ատամնափառը, սպանում է բերանի խոռոչի մանրէներին, ատամների էմալին հիանալի տեսք է հաղորդում:

Սա բնական միջոց է, այն չի պարունակում նյութեր, որոնք բարակեցնում են էմալը կամ քայքայում են լնդերը: Մեկ շաբաթ անընդհատ այս միջոցն օգտագործելուց հետո Դուք կտեսնեք արդյունքը:

Ատամների սպիտակեցում քրքումով
Բաղադրիչներ
1 ճաշի գդալ ձիթայուղ կամ ջուր
1 թեյի գդալ քրքում

Օգտագործման եղանակը

1. Լավ խառնեք համեմունքը ջրի կամ ձիթայուղի հետ: Մի փոքր քսեք այդ զանգվածից ատամի խոզանակի վրա և մաքրեք ատամները:

2. Մաքրելուց հետո ևս 3-5 րոպե այդ խառնուրդը պահեք բերանում:
3. Լավ ողողեք բերանը:

Հիշե՛ք, որ բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի համար պետք է լվանալ ատամներն օրը երկու անգամ:

Շողացող առողջ ժպիտն ապահովված է:

ԱՎԵԼԻՆ

Leave a Comment